Հայոց բանակը կորցրեց իր ավագ զավակին` Արցախի Պաշտպանության Բանակին. Արցախի թեմի առաջնորդի ուղերձը

  • 28/01/2024

news.am

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ․

«Պարոնա՛յք սպաներ, զինվորներ, սիրելի հայրենակիցներ,

Հերթական անգամ միասնաբար նշում ենք Հայոց Բանակի տոնը, թեկուզ ոչ այնքան տոնական տրամադրությանբ և լիարժեք ուրախությամբ։ Անցնող մի քանի տարիները բավականին դժվար էին Հայոց Բանակի համար, իսկ 2023 թվականին նա կորցրեց իր ավագ զավակին` Արցախի Պաշտպանության Բանակին։ Երբ հետադարձ հայացք ենք գցում մեր անցած ճանապարհին և փորձում վերարժևորել մեր ընթացքը, անմտություն կլինի մեր կորուստները և ազգային գոյապայքարի վերջին ձախողումները վերագրել միայն մեր հայրենյաց պաշտպաններին, որովհետև բանակը ժողովրդի հայելին է և տեսանելի կերպով ցույց է տալիս մեր երկրի, պետականության առողջության մակարդակը։

Ամբողջական տեքստ