Հայրական հորդոր՝ հրաժարական տուր, Ամեն

  • 20/04/2023
  • Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ հալածանքը, հետապնդումները մի նպատակ ունեին․ թույլ չտալ, որ հայ ժողովուրդը համախմբվի։ Անգամ հանրությանը պառակտելով, սև ու սպիտակի բաժանելով, ատելության խոսքով իրար դեմ հանելով՝ վախ ուներ, որ եկեղեցին կփորձի միավորել իր հոտը։ Գործել ու շարունակում է գործել այնպես, որ հայ ժողովրդի միասնականության բյուրեղապակու բաժակը ոչ թե կտորների, այլ փշուրների վերածի, որ հետագայում հնարավոր չլինի միավորել ազգը։ Պառակտել, ջլատել, թուլացնել ազգը․ դա թշնամու օրակարգն է, ու նա աշխատում էր այդ օրակարգով։ Թույլ չտալ, որ հոգևորականները Բանակում աղոթքով ուժ տան զինվորներին, դասագրքերից հանել տալ եկեղեցու պատմությունը, անհարկի որակավորումներ տալ հոգևորականներին։

Ամբողջական տեքստ