Հայ գիտնականները կուսումնասիրեն իսլամի և ազգայնականության ազդեցությունը հարևան երկրներում ընթացող գրծընթացների վրա

  • 21/04/2022

news.am

Մեր տարածաշրջանի երկրներում ընթացող ներհասարակական գործընթացների խորքային վերլուծություն և մասնագիտական քննարկումների կազմակերպում, իրավիճակի ուսումնասիրում տեղերում, բարձր ազդեցության գործակցով ամսագրերում հոդվածների հրապարակում և անգլերեն մենագրության հրատարակում, Հայաստանում արևելագիտության շարունակական բարձրացում, ինչպես նաև արհեստական բանականության գործիքակազմի կիրարկում տվյալների մեծ ծավալների վերլուծության համար՝ «Իսլաﬕ և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում (Թուրքիա, Իրան, Ադրբեջան և Վրաստան)․ինքնության և քաղաքականության կերպափոխուﬓեր» գիտական նախագծի հիմնական նպատակներն են։

Նախագիծն իրականացվում է ՀՀ գիտության կոմիտեի «Առաջատար հետազոտությունների աջակցության» ծրագրի շրջանակում, որը նախատեսված է 5 տարվա համար։ Նախագծի ղեկավարն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի աշխատակից, Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Ամբողջական տեքստ