2023թ. փետրվարի 11֊ին Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելեց Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։ Այս մասին հայտնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր ուղղեց Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե Հալեպի նահանգային իշխանությունների և թե ողջ հալեպահայ համայնքի կողմից։