Հարձակում Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա. Լոնդոնը Բաքվին ցո՞ւյց տվեց իր տեղը

  • 05/08/2022

news.am

Ադրբեջանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ն, նրան խիստ բողոք են հայտնել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա կրոնական արմատական խմբավորման կողմից իրականացված հարձակման առնչությամբ։

«Նրան տեղեկացվել է, որ այս սադրանքը լրջորեն ազդում է դիվանագիտական առաքելության անվտանգության վրա, եւ Մեծ Բրիտանիան պետք է անվտանգության միջոցներ ձեռնարկի միջազգային իրավական պարտավորություններին համապատասխան։ Տեղի ունեցած վանդալիզմի եւ պատասխանատու անձանց ներգրավման առնչությամբ Միացյալ Թագավորության համապատասխան կառույցների կողմից պահանջ է ներկայացվել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը խոր ափսոսանք եւ մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ամբողջական տեքստ