Հարյուրավոր դիակներ, փլուզված շենքեր, արնաշախաղ քաղաքացիներ. Որտեղ էր Շիրակի թեմի առաջնորդը 34 տարի առաջ դեկտեմբերի 7-ին

  • 06/12/2022

iravunk.com

34 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք:

Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:

Երկրաշարժի հետեւանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի եւ մոտակա գյուղերի հետ մեկտեղ բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրել Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:

Ամբողջական տեքստ