Հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ․ Աջապահյանը՝ 7-րդ դասարանի դասագրքի մասին

  • 26/12/2023

hraparak.am

Հայ ժողովրդի պատմության 7-րդ դասարանի դասագրքի տիտղոսաթերթում գրված է, թե դասագիրքը պատրաստվել է Մայր Աթոռի հետ համագործակցությամբ, նման բան չկա․ «Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազանը շեշտեց՝ դասագիրքը կազմելիս կապ չի հաստատվել Մայր Աթոռի ոչ մի կառույցի հետ, իսկ հեղինակների ապակողմնորոշող այդ հայտարարությունը գրված է՝ մարդկանց մոտ պատկերացում ստեղծելու համար, թե Մայր Աթոռը կապ ունի։

Աջապահյանը նշեց, որ դասագիրքն անընդունելի է Մայր Աթոռի համար, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ եկեղեցագիտական նյութերը սխալ են, այլ, որ գոյություն ունեցող չափանիշները դասագրքում էականորեն տարբերվում է։

Ամբողջական տեքստ