ՀՀԿ-ն առաջարկել է արգելել հայոց եկեղեցու մոտ հակաքարոզչությունը

  • 26/10/2018

civilnet.am

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորները այսօր կառավարություն են ուղարկել մեկ տասնյակի հասնող օրենսդրական նախագծեր։ Նախագծերից մեկով առաջարկվում է արգելել քարոզչություն իրականացնել հայ առաքելական եկեղեցու դիմաց։

«Այսօր հոկտեմբերի 25-ն է, և զարմանալի է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության մեր գործընկերները շարունակում են գործել այն տրամաբանությամբ, որ որևէ խնդրի լուծման տարբերակը արգելելն է։ Արգելենք այստեղ, այնտեղ, ամենուր։ Իսկապես անհասկանալի է։ Մարտ ամսին ներկայացնեին, կհասկանայինք»,- արձանագրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ խմբակցության տարբեր պատգամավորներ նույնաբովանդակ նախագծեր են ներկայացրել. «Մենք հիմա դա 4 տարբեր կտորներով պետք է քննարկենք։ Քանի որ նույնաբովանդակ է, մանրամասն ներկայացնելու անհրաժեշտություն չկա»։

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կատակեց, որ «մեծագույն հարգանքով է վերաբերվում հայոց խորհրդարանականների բուռն օրինաստեղծ գործունեությանը»։

Ամբողջական տեքստ