aravot.am (6.07.2018)
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան. նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն այսօր ներխուժել էին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանատուն. վեճեր էին տեղի ունեցել եկեղեցու սպասավորների եւ նախաձեռնության անդամների միջեւ: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում իրավիճակը պարզաբանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: «Իհարկե, հնարավոր է կաթողիկոսի հրաժարականը, բայց դրա համար հիմնավոր փաստեր պետք է առաջադրել: Մենք չենք լսել որեւէ իրական, խելամիտ փաստ»,-նշեց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նա նախաձեռնության անդամների հայտարարություններն ու որակումները «մերկապարանոց» որակեց: