Հունական մամուլի անդրադարձը Հունաստանում Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնական թեմի ատենապետ Մերուժան Հարթենյանի սպանությանը։
Հունիսի 5-ին, ժամը 01։00-ին, Աթենքի Անո-Ղլիֆադա շրջանում իր տան ստորգետնյա ավտոկայանատեղիում երկու անհայտ անձի կողմից սպանվեց 41-ամյա Մերուժան Հարթենյանը, որը վերջին տարիներին Հունաստանում Էջմիածնական թեմի թեմական խորհրդի անդամ էր, վերջերս էլ` ատենապետ։ Սպանության հանգամանքի մանրամասնություններին լայնորեն անդրադարձել են հունական բոլոր հեռուստաալիքները, տպագիր և առցանց մամուլը: Այդ մանրամասնություններից խոր ցնցում ապրեց տեղի հայ համայնքը։