Հռոմի Պապը «Բարի արժանիքի» շքանշան է շնորհել Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին

  • 25/01/2024

alphanews.am

Սույն թվականի հունվարի 23-ին Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանի («Angelicum») հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի ստեղծման 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն, որին մասնակցում էին 2003 թվականից հանձնախմբի աշխատանքներին իրենց նպաստը բերած Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ աստվածաբանները:

Երկու եկեղեցիների միջև պաշտոնական երկխոսության արդյունքներն ամփոփող զեկույցներով հանդես եկան հանձնախմբի համաատենապետեր կարդինալ Կուրտ Կոխը (Քրիստոնեական միության խրախուսման բաժանմունքի ղեկավար), հանձնախմբի պատվո համաատենապետ, գերմանացի նշանավոր աստվածաբան կարդինալ Վալտեր Կասպերը, Ղպտի եկեղեցու կողմից` հանձնախմբի համաատենապետ Կյուրեղ եպիսկոպոսը (Լոս Անջելեսում Ղպտի եկեղեցու փոխանորդ-եպիսկոպոս), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից` հանձնախմբի անդամ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Կաթոլիկ Եկեղեցուց` հանձնախմբի նախկին անդամ Հայր Ֆրանս Բոուվենը։

Ամբողջական տեքստ