Հռոմի պապը կոչ է արել ազատ արձակել բոլոր առևանգվածներին

  • 25/12/2017

panorama.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սուրբծննդյան տոների նախօրեին «խաղաղության շնորհում է խնդրել ողջ աշխարհի համար» և կոչ է արել ազատ արձակել բոլոր առևանգված մարդկանց` ներառյալ հոգևորականներին:

«Մենք աղոթում ենք ողջ աշխարհի խաղաղության համար, հատկապես այն մարդկանց, ովքեր ամենից շատ են տառապում գոյություն ունեցող հակամարտությունների պատճառով: Կրկին կոչով եմ դիմում՝ խնդրելով Սուրբ Ծնունդի առթիվ ազատ արձակել առևանգված մարդկանց՝ հոգևորականներին, վարդապետներին, միանձնուհիներին և աշխարհիկ մարդկանց, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները», – գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ նման ելույթով է հանդես եկել Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կիրակնօրյա ուղերձի ժամանակ:

Ամբողջական տեքստ