Առաջին անգամ Հռոմեակաթոլիկ եկեղեցում կինը նշանակվել է Սուրբ Աթոռի Եպիսկոպոսական Սինոդի գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Ֆրանցիսկոս Պապի կողմից։ Վերջինս 52-ամյա միանձնուհի է Ֆրանսիայից։ Կաթոլիկ եկեղեցում արդեն նշում են, որ Հռոմի Պապի այս նշանակումով, կանանց համար բացվեցին դռները՝ Եկեղեցու որոշումների կայացման ոլորտում։ Նշենք, սակայն, որ այս նշանակումը վարչական բնույթ ունի եւ չի ենթադրում, որ կինը կկարողանա քահանա դառնալ Կաթոլիկ եկեղեցում, ինչը արգելված է։