Մայր Աթոռը ՀՀ ՊՆ-ին և Ստեփանակերտին նվիրաբերել է էքսկավատորներ

  • 15/01/2021

news.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրաբերել է երկուական էքսկավատոր:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ էքսկավատորները գնվել են Գերմանիայի հայոց թեմի ջանքերով և Գերմանիայի Հալլե, Լայպցիգ և Համբուրգ քաղաքների հայկական համայնքների հանգանակած միջոցներով: