Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

  • 24/06/2021

armeniasputnik.am

Մայր Աթոռից շեշտում են, որ ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում։

Մայր աթոռից հայտնում են, որ խորը մտահոգությամբ տեղեկացել են Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին ու նշում, որ անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։
Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը»,-նշված է հաղորդագության մեջ։

Ամբողջական տեքստ