Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը եւ հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեւոր, հումանիտար եւ սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։