Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին։ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավոր Տիրոջն արդյունավորել ժողովականների ջանքերը, որպեսզի կարողանան Սուրբ Հոգու առաջնորդությամբ օգտակար որոշումներ կայացնել ներկայացված հարցերի վերաբերյալ՝ նպաստելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաքելությանը։