Մեզ պատած աղետալի ողբերգությունների, Արցախի բռնազավթման հանդիման՝ բոլորիս ջանքերով պիտի սատարենք մեր բանակին. Գարեգին Բ

  • 28/01/2024

news.am

Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին։
Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ անմահացան՝ ընդունելով հանուն հայրենիքի նահատակության պսակը։

Ամբողջական տեքստ