Մեզ պատուհասած պատերազմը, որը մեծ կորուստներ պատճառեց մեր հայրենիքին ու ժողովրդին, դեռ ավարտված չէ․ Գարեգին Բ

  • 22/02/2022

news.am

Փետրվարի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի տարբեր թեմերից ու Արցախից Սուրբ Էջմիածնում համախմբված 233 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Աշուղբաբյանը։

Ամբողջական տեքստ