Մենք գունագեղ տոնակատարություններով ուրախանալու սիրտ չունենք

  • 14/09/2021
  • Սոնա Ադամյան

hraparak.am

Օրեր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապեության անկախության 30-ամյակը պետք է նշել մասշտաբային եւ գունագեղ տոնակատարությամբ, որն «առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։ Այս հայտարարությունը, ինչպեսեւ սպասելի էր, հերթական անգամ բորբոքեց հասարակության կրքերը։

Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի կարծիքով՝ անկախության 30-ամյակի լավագույն նվերը կարող են լինել հզոր բանակը, բանակի վերակազմավորումն ու ոգու բարձրացումը․ «Եթե մեր պետությունը միջոցներ ունի որեւէ բան նշելու, կուզենք, որ այդ միջոցներն ուղղեն բանակաշինության ոլորտին, որովհետեւ պետության հիմքը հզոր բանակն է, որը միակ երաշխավորն է մեր ազգի անվտանգության։ Այսօր մենք անվտանգային լուրջ խնդիրներ ունենք հարեւան պետության հետ՝ սահմանների անվտանգության հարց կա, եւ եթե միջոցներ ունենք որեւէ բան նշելու, թող այդ միջոցներն ուղղեն բանակի հզորացմանը, սահմանում դիրքերի կահավորմանը»։

Տեր հայրն ասում է` քանի որ այսօր (երեկ) Սուրբ խաչի մեռելոց է, ապա կարող էր այն ոչ աշխատանքային լինել, որ հանուն հայրենիքի զոհված հազարավոր մեր եղբայրների շիրիմներին այցելողներն աշխատավայրում խնդիրներ չունենային։ «Պետական կառույցներում աշխատողներից շատերը վախենում են սրա մասին բարձրաձայնել, բայց կուզեին այս օրով Եռաբլուր գնալ, պանթեոններ, այցելել զոհվածների եւ իրենց անցավորների շիրիմներին, այս մեռելոցը պետք է ոչ աշխատանքային լիներ։ Չգիտեմ՝ կառավարությունը ինչու նման որոշում չկայացրեց»,- ասում է տեր հայրն ու նշում՝ շատ կցանկանար, որ մեր կառավարությունը ճիշտ որոշումներ կայացներ, եւ միջոցների անիմաստ վատնում չլիներ․

Ամբողջական տեքստ