Մենք ուժից ու համարձակությունից ավելի՝ կարիք ունենք իմաստության․ Արցախի թեմի առաջնորդի շնորհավորական ուղերձը

  • 10/09/2023

news.am

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական խոսքը ԱԺ հատուկ նիստում ‘ուղղված Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին

«Մեծարգո Տիար Շահրամանյան,

Հանուն Արցախի թեմի հոգևոր դասի և հավատավոր մեր ժողովրդի, մեր անկեղծ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Արցախի համար փորձություններով և տեսանելի խոչընդոտներով լի այս ժամանակաշրջանում Ձեր վրա են սևեռված բոլոր արցախցիների հայացքները, ովքեր հույսով սպասում են կամավորաբար հանձն առած իրենց նեղությունների ու զրկանքների դրական հանգուցալուծմանը։ Իրապես ծանր է լուծը, բայց քրիստոնյայի համար ցանկացած լուծ դառնում է քաղցր և տանելի, եթե այն կրում է սիրով ու հանուն սրբազան գաղափարի։

Ամբողջական տեքստ