Մենք փրկություն ենք սպասում, սակայն` սխալ կերպով

  • 14/01/2024

hraparak.am

«Եվ մենք ի՞նչ ենք սպասում․ մենք փրկություն ենք սպասում։

Բոլոր նրանք, ովքեր զգացողությունն ունեն, ցավն ունեն, տառապանքն ունեն, տեսնում են, թե ինչպիսի փորձություններ ու մարտահրավերներ են գալու, փրկություն ենք սպասում»,- իր քարոզում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանի խոսքով, սակայն, սխալ կերպով ենք սպասում, փրկությունը այլ տեղից ենք սպասում, ոչ թե մեզանից։

«Եվ նույնիսկ այն աստիճան, որ ուզում ենք՝ մեր Տեր Աստված Ինքն Իր մեծ հրաշքով մեր կյանքը փոխի, բայց ոչ թե, որ մենք ցանկանանք, որ մեր կյանքը փոխվի։

Բայց չի լինում այդպես։ Մեր Տեր Աստված մեր գործակցության, մեր համագործակցության, մեր՝ Իր մեկնած ձեռքը բռնելուն է կոչում մեզ։ Հոգ չէ, որ մեծ մասն Ինքը կանի, թող որ փոքրիկ մասը մերը լինի։ Բայց մեր մասը պետք է, որ լինի այնտեղ։

Ամբողջական տեքստ