Մեր թաղում գրեթե մարդ չկար, պատուհանից հատուկենտ անծանոթ մարդ տեսնելիս մտածում էին, որ թուրքեր են. Տեր Ներսես քահանա

  • 01/10/2023

hraparak.am

Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանը հարկադրված հայրենազրկվող արցախցիների վերջին մեծ խմբերի հետ դուրս է եկել Արցախից:

«Ինչքան էլ որ փորձում էի անընդհատ հետաձգել խիստ ցավոտ այս քայլը, բայց համառելս արդեն 10 և 5 տարեկան երեխաներիս հոգեկան և ֆիզիկական առողջության վրա ծանր հետևանքներ էին սկսում թողնել. գրեթե ոչինչ չէին ուտում, մեծն անընդհատ սրտխառնոց ուներ, փոքրն օրվա մեծ մասն ականջները ձեռքերով փակում էր, որ նորից կրակոցներ ու պայթյուններ չլսի: Մեր թաղում գրեթե մարդ չկար, պատուհանից հատուկենտ անծանոթ մարդ տեսնելիս մտածում էին, որ թուրքեր են:

Չնայած չգիտեի, թե էլ ինչ կարող էի անել տեղում, բայց գործնականում ինձնից օգուտ էլ չկար, քանի որ երեխաների մոտից մի քանի րոպեով բացակայելն էլ արդեն անհնարին էր դառնում. վախենում էին, որ ինձ էլ չեն տեսնի: Ամբողջ իրավիճակը մանրամասն ներկայացնել չեմ ուզում, այս դժոխքով անցած մարդիկ միայն լիովին կհասկանան սա, բայց մյուս կողմից էլ նորից ցավոտ վերապրումներ պատճառելը մարդկանց ճիշտ չէ: Կարճ ասած. որոշ հագուստներ, առաջին անհրաժեշտության մի քանի իրեր ու մի երկու գիրք վերցրինք և դուրս եկանք, անցանք մեր բաժին դերզորյան տառապալից ճանապարհը և արդեն ՀՀ-ում ենք:

Ամբողջական տեքստ