«Մեր հորդորն է մերօրյա հայրենի իշխանություններին՝ կանգնեցնել պատմության հետընթացը»

  • 14/07/2018

iravunk.com

Հունահայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. ԽՈՐԵՆ աբեղա ԱՌԱՔԵԼՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Արդեն մեկ ամսից ավել է, ինչ Հայ Եկեղեցու ներքին կյանքը խռովվում է մի խումբ մարդկանց կողմից: Այդ խմբի ներկայացուցիչներն իրենց նախաձեռնությամբ հանդես եկան դժգոհություններով, որոնք ի վերջո, դարձան անձնական վիրավորանքներ ու դուրս եկան քրիստոնեական ողջամտության սահմաններից։ Սուրբ Գիրքն ասում է. «Մինչդեռ ինչ-որ ելնում է մարդու բերանից, նրա սրտի՛ց է գալիս, եւ ա՛յդ է, որ պղծում է մարդուն» (Մրկ. Է. 18)։ Հենց առաջին օրերից Հայ Եկեղեցին իր բոլոր դասերով որդեգրեց հորդորի եւ սիրով խրատելու ուղին, բայց, ավաղ, ոչ ականջ ունեցան լսելու եւ ոչ էլ աչք տեսնելու համար»:

Ամբողջական տեքստ