«Մի՛ դարձրեք մեր ազատագրված հայրենիքը ձեր ցանկությունների փորձաքար»

  • 31/01/2019

iravunk.com

ԱԺ փոխնախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ օրեր առաջ տեղեկացրել էր, որ մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ ՀՀ օրհներգը փոխելու եւ Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու վերաբերյալ: Վերջինս նշել է, որ նախաձեռնելու է քննարկումներ: Անդրադառնալով վերոնշյալին՝ ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆՆ ընդգծում է. «Գիտե՞ք, ժողովուրդ, «դուխով» ձեր բոլոր հարցերը լուծվեցին, Արցախի հիմնահարց, փոխադրություն, աշխատավարձ, ճանապարհներ, աշխատատեղեր, արտագաղթի հարց, ծնելիության մակարդակ, առողջապահություն, կենսամակարդակ, փտածություն (կոռուպցիա), բարոյական անկում, մարմնավաճառություն, ԼԳԲՏ… Մնաց սարի սմբուլը՝ օրհներգը փոխել։ Երեւի վերեւ բարձրացած, բայց մշակույթի նախարարության տան լույսը մարած մարդիկ մտածում են, որ հիմա օրհներգը փոխելով, (չնայած՝ ոչ թէ փոխել է, այլ վերադարձ կոմունիզմի հաստատած անաստված երգին), ձեր կյանքը լրիվ կկերպարանափոխվի, ու վաղը Հայաստանը դրախտ կդառնա, այնքան, որ մենք՝ Սփյուռքում ապրողներս, «բուրդ բապուճ» տակնուվրա լինելով՝ գնանք ապրենք Հայաստանում»։

Ամբողջական տեքստ