Մի՞թե մինչև 2018-ը մենք ավելի շատ պատճառ ունեինք ատելու իշխանություններին

  • 19/01/2024

hraparak.am

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը (ՔՊԿ) 2018 թվականին իր հույսը դրել էր իշխանությունների նկատմամբ եղած համաժողովրդական դժգոհության վրա, որը կուտակվել էր տարիների ընթացքում։ Ժողովուրդը վստահեց նրանց՝ հույսն արդարացվեց։ Եկան իշխանության, բայց ի տարբերություն Կոմունիստական կուսակցության, որը վարում էր ընդհանրապես հակակրոնական քաղաքականություն, ՔՊԿ-ն սկսեց հալածանքներ բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու (Եկեղեցի) դեմ։ Այս իրողությունը բարեպաշտ ժողովրդի մոտ տագնապալի զգացումներ են առաջացնում, իսկ ապազգային փոքրամասնությունների մոտ՝ չարախնդություն։ Որքան հիշում եմ 2018 թվականին Եկեղեցին առանձնապես դժգոհություն չէր հայտնել Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու առթիվ, բայց հալածանքներ սկսվեցին Եկեղեցու նկատմամբ՝ ամենագռեհիկ ձևով ու, եթե Վեհափառը, Դիվանապետը, Շիրակի թեմի առաջնորդն ու մյուս հոգևորականները, ովքեր ՔՊԿ-ականների թիրախում էին հայտնվել, չունենային բավարար չափով կամք, համբերություն ու իմաստություն, ապա այս տարեմուտին մենք Հ1 – ով կլսեինք «Կյանքի խոսք» անվանվող կրոնական կազմակերպության առաջնորդի ամանորյա ուղերձը։

Եկեղեցու դեմ հալածանքներն էլ սկսվեցին՝ խաղադրույք կատարելով նույն դժգոհությունների վրա, որոնք առկա էին, ոչ թե այն պատճառով, որ Եկեղեցին թերանում էր իր առաքելության մեջ, այլ որովհետև մեր բարեպաշտ ժողովուրդն է չափազանց նախանձախնդիր իր հարազատ Եկեղեցու հանդեպ։ Մեր ժողովուրդն ուզում է հոգևորականին տեսնել որպես օրինակելի անձնավորություն և նա դրա իրավունքն ունի, քանի որ Եկեղեցին դա հենց ժողովուրդն է, սրանք դատարկ խոսքեր չեն, սակայն հոգեորսությամբ զբաղվողները, իրենց շուրթերով միայն Սաղմոսներ ասելով ու կեղծավորաբար Տիրոջ փրկարար Խաչն իրենց դեմքերին դրոշմելով՝ դժվարացնում են ավագ սերնդի մոտ ազգային ինքնության պահպանումը, իսկ նոր սերնդի մոտ այն փորձում են ընդհանրապես արգելափակել։

Ամբողջական տեքստ