Միտրոպոլիտ Լեոնիդին ազատել են երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարչի պաշտոնից

  • 27/12/2023

armeniasputnik.am

երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարումը փոխանցվել է Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Աքսիոսին:

Ռուս ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդը Աֆրիկայի նախկին պատրիարքական էկզարխ (բարձրաստիճան հոգևորական, որ կառավարում է մի քանի թեմ), միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկուն ազատել է ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարչի պաշտոնից: Այս մասին ասվում է Մոսկվայի պատրիարքարանի կայքում հրապարակված տեղեկագրում։
«Որոշում է կայացվել միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկուն ազատել երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարումից և ուղարկել հանգստի, թեմի ժամանակավոր կառավարումը հանձնել Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Աքսիոսին»,- ասված է տեղեկագրում:

Ամբողջական տեքստ