Մեզ ոչ ոք չի կարող ոչնչով վախեցնել, ո՛չ բռունցքով, ո՛չ աշխարհի ուժերով, ո՛չ մեծ պետություններով: Այս մասին իր այսօրվա քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը:
«Քրիստոսնյան ո՞նց կարող է անտարբեր լինել, ո՞նց կարող է խրախճանքի մեջ ապրել, երբ տներ, գյուղեր են դատարկվում ու վառվում։ Ո՞նց կարող է երգել, պարել, ցնծալ։ Ինչի՞ շուրջ։Մի պահ պատկերացրեք, որ ճակատագրի բերումով հենց դուք լինեիք այդտեղ, և ձեր սիրելի քույրերն ու եղբայրներն այդպես վարվեին։ Ի՞նչ կասեիք։
Մենք շատ ենք տեսել ու շատ ենք տեսնելու։ Մեծ խաղաղությունը կլինի այն ժամանակ (ինչպես Ավետարանն է ասում), երբ մենք ՀԱՎԱՏԱՆՔ և ՉՎԱԽԵՆԱՆՔ, երբ մեր հավատարմությունը լինի մեր Աստծուն, մեր անցյալին, մեր գալիքին, երբ հանձնառություն լինի այս քայքայված ապագայի լուծումները գտնելու։