Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան․ Գարեգին Բ-ի ուղերձը

  • 24/02/2020

tert.am

Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին երկրորդ կաթողիկոսը ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով։

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։

Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է, որպեսզի մեր կենցաղավարությանը անդրադարձով, մարդկային մեր էության քննությամբ, հոգեպես նորոգված ու բարեպաշտ ընթացքով արժանի դառնանք տերունապարգև փրկության բաղձալի պարգևին: Առաքյալը պատվիրում է ընթանալ Աստծո կամքի համաձայն` «ապրելու համար Տիրոջն արժանի և ամեն ինչում Նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող․ Ա 9-10):

Ամբողջական տեքստ