Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում կարգավորման հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այնուհետև պատերազմից քսան օր հետո խնդրեցի կարդինալ Պարոլինին ուղերձ հղել Պուտինին՝ տեղեկացնելով, որ պատրաստ եմ մեկնել Մոսկվա», – ասել է պոնտիֆիկոսը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Մենք դեռ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել, թեև ես մտավախություն ունեմ, որ Պուտինը չի կարող և չի անցկացնի այս հանդիպումը ներկա պահին»,- հավելել է նա։
Ֆրանցիսկոսն ասել է, որ «առայժմ Կիև չի գնա»։