«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտադիր են շարունակել խաչերթերն ու բողոքի ակցիաները

  • 07/06/2018

azatutyun.am

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի պատրաստվում հրաժարական տալ՝ այսօր նման հայտարարություն արեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիկոսպոս Խաչատրյանը՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջող խմբի հետ հանդիպումից անմիջապես հետո։

Արդեն մի քանի օր շարունակ Երևանում Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները երկրի հոգևոր առաջնորդի հրավերով այսօր հյուրընկալվել էին Էջմիածնում։ Մոտ 2 ժամ տևած փակ հանդիպումից հետո հոգևոր դասի ներկայացուցիչը պնդեց՝ այդ խմբի մեղադրանքներն անհիմն են, տեղեկություններն էլ խոսակցության մակարդակի վրա են։

«Փաստերը ներկայացված էին հետևյալ ուղղությամբ, որ՝ կաթողիկոսը հայհոյանքներ է օգտագործում իր աշխատողների նկատմամբ, իր շրջապատում գտնվող անձանց նկատմամբ, որ կաթողիկոսը զբաղվում է տարատեսակ բիզնեսներով, ներկրումներ են կատարվում Հայաստան… մեղսագրումներ, որոնք, ճիշտն ասած, միայն մամուլի հրապարակումներից և բամբասանքների ժանրից են։ Ես որևէ ձևով հստակ և փաստերի տեսքով ներկայացված չեմ տեսել», ֊ , ֊ ասում է հանդիպմանը մասնակցած Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ ու հավելում. ֊ «Վերջնագրային ոճով խոսել հոգևոր առաջնորդի հետ անթույլատրելի է»

Ամբողջական տեքստ