hraparak.am
Տիգրան Աբրահամյանի գրառումը․
««Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը:
Այսօր բազմաթիվ արցախցիներ ոչ միայն իրենց հայրենի հողից և օջախից են զրկվել, այլ նաև գերեզմաններից, իրենց ընտանիքի անդամների, հարազատների շիրիմին այցի գնալու հնարավորությունից:
Այն նվիրյալները, ովքեր հայրենիքի ազատագրման և պաշտպանության համար զոհվել են, նրանց սրբություն դարձած գերեզմանները մնացել են օկուպացված Արցախում: