Շուշիում, Իլհամ Ալիեւի կարգադրությամբ, սկսվել են վերականգնողական աշխատանքներ

  • 03/05/2021

hraparak.am

Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիեւի կարգադրությամբ Շուշիում սկսվել են վերականգնողական ծավալուն աշխատանքներ: Հիմնական ուշադրությունը, ինչպես եւ կարելի է սպասել, այն հուշարձաններին է դարձվում, որոնք ադրբեջանական կողմը վերագրում է իրեն, համարելով իր ժառանգության մի մասը: Որքան էլ զարմանալի է, սակայն հրապարակված լուսանկարներից երեւում է, որ վերականգնողական աշխատանքներ են նաեւ Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում: Ի դեպ, արդեն քանի անգամ ադրբեջանական «գիտնականները» փորձում են այս եկեղեցուն վերագրել ռուսական ծագում, թե ինչու, դեռ անհայտ է: Սակայն հասկանալի է, որ Ադրբեջանն ինչ որ բան է նախապատրաստում, որը վստահաբար ուղղված է Հայ ժողովրդի դեմ: