news.am
Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը ոչ միայն դա թշնամական պահանջ է, այլ նաեւ, ցավոք սրտի, ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի թուլակամության եւ կարող եմ հստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտություն: Այս մասին նախօրեին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: