iravunk.com (6.07.2018)
«Շահնազարյան» Գինու-Կոնյակի Տան հիմնադիր ղեկավար ՍԱՄՎԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ անչափ վրդովվեցրել են այն ակցիաները, որոնք ուղղված են կաթողիկոսի հրաժարականի դեմ: Պարոն Շահնազարյանը, որպես Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ մեզ հետ զրույցում հետեւյալ մտահոգությունը հայտնեց. «Աշխարհիկ մարդը իրավունք չունի պահանջել հոգեւորականի` այն էլ կաթողիկոսի հրաժարականը: Եթե ունեն փաստեր, դժգոհություններ թող այդ փաստերը ներկայացնեն Համահայկական եկեղեցական ժողովին, եւ ոչ թե խուլիգանի նման փորձեն ներխուժել եկեղեցի: Ո՞վ է նրանց բարոյական իրավունք տվել պահանջել կաթողիկոսի հրաժարակը: Ես էլի եմ ասում եթե ունեն փաստեր թող դա ներկայացնեն Համայկական եկեղեցական ժողովին, սա ինչ խայտառակություն է»: