Ոչ ոք չէր պատկերացնում, որ մոտիկից կտեսնի Ադրբեջանի դրոշը

  • 17/06/2023
  • Սոնա Ադամյան

hraparak.am

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի հետ

– Հայր Սուրբ, Հայաստանի ողնաշարը` Սյունիքը, վտանգի տակ է: 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինուժը նախ ներխուժեց Սեւ լճի տարածք, ապա՝ անցած տարվա սեպտեմբերին Սոթքից մինչեւ Ներքին Հանդ ծանր հրետանի կիրառեց, որի հետեւանքով ունեցանք 200 զոհ: Վերջին օրերին եւս լարված է իրավիճակը, թշնամին կրակում է Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, երբ 44-օրյա պատերազմից հետո փաստացի ո՛չ խաղաղություն ունենք, ո՛չ էլ պատերազմն է ավարտվել:

– Վերաբերմունքս բացասական է այն ամենի հանդեպ, որ տեղի է ունենում մեր ժողովրդի կյանքում, բայց սյունեցիները, լավ գիտեք, քաջ ու անկոտրում ժողովուրդ են: Իրենք իրենց օջախներում ապրում են եւ ցանկություն էլ չունեն հայրենիքը լքելու, ամուր են կանգնած: Բացի այդ, սա միայն Սյունիքի խնդիրը չէ: Լինի Սյունիքում, Տավուշում, թե Արցախում` ինչ որ լինում է, բոլորիս խնդիրն է, չի կարելի առանձնացնել հայրենիքը, բոլորս էլ նույն նավի մեջ ենք եւ բոլորով պետք է պայքարենք ու կերտենք հաղթանակներ: Սյունիքում ուղղակի իրավիճակն այսպիսին է. ոչ ոք չէր պատկերացնում, որ մոտիկից կտեսնի Ադրբեջանի դրոշը կամ ադրբեջանական զորքի ներկայություն, չէինք պատկերացնում, ու մեր մտքով չէր էլ անցնում, բայց եղավ այն, ինչ եղավ:

Ամբողջական տեքստ