Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը փորձում էր դանակով մտնել Վատիկանի հրապարակ

  • 28/01/2024

armeniasputnik.am

Տղամարդուն բերման ենթարկելիս ոստիկան է վիրավորվել։

Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապի քարոզից առաջ փորձում էր դանակով մտնել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հռոմի ոստիկանության վարչության մամուլի ծառայությանը:
«Հրապարակ մուտք գործելիս հանդիսատեսի ստուգման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է խոհանոցային դանակ, ձերբակալման ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ամբողջական տեքստ