Ով է հաղթող ճանաչվել Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթում

  • 20/02/2022

hraparak.am

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի մրցույթը ամփոփելու էր այսօր՝ ժամը 15:00-ին: Գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը եւ նրա երեք որդիները՝ քանդակագործից առանձին, նույնպես հայտ էին ներկայացրել՝ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթին մասնակցելու համար: Պապոյանի որդուց՝ Հովհաննես Պապոյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ մրցույթն այսօր ամփոփվել է, թե ոչ:

«Կայացավ հանդիպում-քննարկում Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ, ձևավորվել էր կոնկրետ հանձնաժողով, որում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին ընդգրկված, սեյսմոլոգը խոսեց, ամենը բաց եւ թափանցիկ էր, բայց որպես մրցույթի հաղթող՝ այդպիսի արարողակարգ տեղի չունեցավ, կարելի է ասել՝ հետաձգվեց»,- ասաց Հովհաննես Պապոյանը՝ նշելով, որ շուրջ 200 հայտ է եղել ներկայացված:

Ամբողջական տեքստ