Որեւէ մեկի մտքով չանցնի, թե արցախցուն շրջափակումով կարող է կոտրել․Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյան

  • 19/12/2022

iravunk.com

Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Բայց աևցախցու ոգին ճանապարհը փակ պահելով կոտրել անհնար է, մեզ հետ զրույցում վստահեցնում է Գանձասար վանքի վանահայր և Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը․

-Աղջիկս, ուզում եմ Ձեր միջոցով համայն հայությանը ասել, որ շրջափակման մեջ անգամ այսօր Գանձասարի վանքը լեփ-լեցուն էր, մեկը ոտքով, մյուսը տրանսպորտով ճանապարհը կտրել եկել էին պատարագին մասնակցելու, որովհետեւ հավատում են Աստծո զորությանը, որ Աստված ամենատես է ու ամենակարող։ Այս ծանր օրերին արցախցին առավել քան միասնական է ու ամուր ոգով։

Ամբողջական տեքստ