Ուխտագնացներ, թե՞ «նախկին դատապարտյալներ». Գնդեվանքում 12 տղամարդ ահաբեկում են բոլորին

  • 03/09/2018
  • Ժաննա Պողոսյան

armeniasputnik.am

ՀՀ Վայոց մարզի Գնդեվանքում 12 ուխտավոր է ապրում։ Նրանք իրենց կարգուկանոնն են հաստատել այստեղ։ Օրինակ, եկեղեցի մարդկանց մուտքը կոշիկներով արգելված է։ Տեղի թեմը սատարում է ուխտավորներին, նրանց գրեթե որպես ճգնավոր ընդունելով։

Հայաստանի հնագույն վանքերից մեկում` Գնդեվանքում, հավատացյալներին և այցելուներին չտեսնված բան է սպասում։ Խիտ մորուքով 12 սևազգեստ տղամարդ, որոնց սև գլխարկների վրա կարմիր խաչեր կան, զբոսնում են վանքի տարածքում։

Նրանք հոգ են տանում վանքի համար, պահպանում այն այցելուներից։ Օրինակ, արգելում են մարդկանց վանք մտնել կոշիկներով։ Այն հարցին, թե արդյոք սա մահմեդական ավանդույթ չէ, ուխտավորներից մեկը զայրացած ասում է. «Սա զուտ քրիստոնեկան ծիսակարգ է։ Այն, որ մյուս եկեղեցիներում ձեզ ոչ միայն թույլ են տալիս կոշիկներով ներս մտնել, այլև՝ խորոված ուտել (նկատի ունենալով Ախթալայում անցկացվող ամենամյա խորովածի փառատոնը), դա իրենց խնդիրն է։ Մենք հարգում ենք քրիստոնեությունը ` որպես կյանքի միակ ճիշտ ուղի»։

Ամբողջական տեքստ