Ուրեմն հարաբերությունները Աստծո հետ լավ չեն․ Փաշինյան

  • 21/04/2023

hraparak.am

Ցավով պիտի արձանագրեմ, որ Եկեղեցի-իշխանություն համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ: Այս մասին, երեկ՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշել էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Եկեղեցին պատրաստ է, Եկեղեցին միշտ էլ իր առաքելության մեջ հիմնական կարեւորություն է ընծայել հայրենի իշխանության զորակցությունը, աջակցությունը եւ համատեղ համագործակցությունը: Այդ ճանապարհով մենք ավելի մեծ հաջողություններ արձանագրել եւ ավելի դյուրավ հարցերը կկարողանանք ազգային մեր կյանքում կարգավորել: Դժբախտաբար, այդ համագործակցությունն իր ցանկալի բարձրության վրա չէ»,-ասել էր նա:

Արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը։ Վարչապետ Փաշինյանը կառավարության այլ ներկայացուցիչների հետ ևս ժամանել է Ազգային ժողով։

Ամբողջական տեքստ