«Չենք թույլատրելու դավաճանի մուտքը սրբավայր»․ ակցիա ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ Երեւանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ

  • 06/01/2021

hraparak.am

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ քաղաքացիները ֆլեշմոբ են իրականացնում՝ «Չենք թույլատրելու դավաճանի մուտքը սրբավայր» կարգախոսով:

Նրանք նախապես հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանին վաղը մուտք գործել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: