Չիլիում ահագնանում են բողոքի ակցիաները. ցուցարարները սկսել են թալանել եկեղեցիները, գրում է Daily Mail-ը:
Արդեն երեք շաբաթ է՝ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի Plaza Italia հրապարակում են հավաքվում անարդարության դեմ պայքարող հազարավոր ցուցարարներ:
Ամբոխը վանկարկում է, ծածանում Չիլիի ազգային դրոշները՝ բջջային հեռախոսների լույսերը վառած:
Նախօրեին սևազգեստ ցուցարարների մի խումբ թալանել է La Asuncion շրջանի մերձակայքում գտնվող եկեղեցին: Ցուցարարները դուրս են բերել եկեղեցու նստարանները, Հիսուսի արձանները, եկեղեցական կտավները և այլ խորհրդանշական իրեր և դրանց մեծամասնությունը կրակի մատնել:
Կրակի ծուխը տեսանելի է եղել մերձակա Pedro de Valdivia համալսարանից:
22 օրերի ընթացքում Չիլիում ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ են կրել, սակայն այժմ դրանք կարծես թե անհամեմատ կատաղի են դառնում: