Չի կարող անպատիժ մնալ մարդկանց գիտակցաբար շեղելը, հակապետական ու հակազգային ճանապարհով տանելը. Տեր Պարգեւ

  • 16/04/2021

iravunk.com

Լինելով Սիսիանում` «Իրավունքը» զրուցել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեղու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՊԱՐԳԵՎ քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆԻ հետ: Անդրադառնալով աղանդավորներին` տերհայրն ասաց, որ լայն մասշտաբով հայտնի բոլոր աղանդներն էլ իրենց գործունեությունն իրականացնում են նաեւ Սիսիանում:

– Տեր հայր, ինչպե՞ս եք պայքարում աղանդավորների դեմ, եւ արդյոք դեռ հնարավոր է նրանց վերադարձնել սխալ ուղուց:

– Իմ խորին համոզմամբ` աղանդների դեմ պայքարի լավագույն միջոցն ուժեղ համայնք, ուժեղ եկեղեցի եւ ազգային գաղափարով միավորված մարդկանց համախումբ ունենալն է: Այլ տարբերակ չունենք, որովհետեւ մարդու հավատքը կամ սերը չես կարող գնել, իսկ եթե աղանդավորները գնում են, ապա այն ժամանակավոր է` նյութականի հետ այդ հավատն ու սերն էլ կգնա: Ամենակարեւորն այն է, որ մարդիկ հավիտենական, մնայուն արժեքների շուրջ միավորված լինեն եւ դրա համար գան եկեղեցի ու առաջնորդվեն հայրենասիրությամբ եւ ազգային գաղափարներով: Այդ մարդկանց դեմ ոչ թե պետք է պայքարենք, այլ գիտակցենք, որ իրենք էլ մեր հարազատներն են եւ ազգակիցները, մեր նույն էթնիկ բանաձեւով ապրող մարդիկ են, ուղղակի այս պահին մոլորված են կամ շեղված: Իհարկե, խոսքը նրանց մասին է, ովքեր իսկապես մոլորված են եւ գնացել են նրանց հետեւից, որոնք մոլորեցնող են: Իսկ մոլորեցնողների համար, վստահ եմ, կգա երկնային արդարությունը եւ իրենց համապատասխան պատիժը կսահմանվի:

Ամբողջական տեքստ