Չնայած բազում գողգոթաներին, մենք ապրել ենք բազմաթիվ հարություններ. Ավագ շաբաթվա խորհուրդը

  • 11/04/2022
  • Սուսաննա Հովհաննիսյան

armeniasputnik.am

Ինչ պետք անել Ավագ շաբաթվա ընթացքում, որ մաքուր սրտով գնանք դեպի աստվածափառ Հարություն։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն, Հոգեշնորհ հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ավագ շաբաթվա և Սուրբ Զատկի խորհուրդները։

Սուրբ Հարության տոնին ընդառաջ Հոգեշնորհ հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հորդորել է զսպվածություն ցուցաբերել ամեն ինչում։
Նա նաև կարևորել է հոգևոր կյանքում աստվածահաճո արարքները, անդրադարձել առաջին քրիստոնյա ազգի՝ հայերի մեծ առաքելությանը ժամանակակից աշխարհի տեսանկյունից։

Ավագշաբաթյա իրադարձությունները գալիս են հաստատելու այն ճշմարտությունը, որ մարդը ֆիզիկապես մահկանացու է, բայց իր հոգևոր բնությամբ` անմահ:

Ամբողջական տեքստ