Պայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը. Գարեգին Երկրորդ

  • 24/04/2023

news.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշում է այդ վերածնունդը, որն իրականություն դարձավ հայրենիքի մի փոքր հատվածում անկախ պետականության վերակերտումով, ինչպես և աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանությունից փրկված հայորդյաց նոր կյանքի վերընձյուղումով։

Ամբողջական տեքստ