Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ Սրբազան

  • 27/09/2021

panorama.am

«Անցյալ տարի Վարագա Սուրբ Խաչի տոնին, երբ մենք պատերազմի գույժը լսեցինք, ես խնդրում էի Տիրոջը, որ մեզ չամաչեցնի, մոռացել էի խնդրելու, որ մենք իրեն չամաչեցնենք։ Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը և դրանից հետո շարունակվող անկումի հետևողական ընթացքը»,- երեկ Վարագա Սուրբ Խաչի տոնին Նոր Վարագավանքում քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանը մասնավորապես նշել է. «Մենք պարտվել ենք մեր թշնամիներին և մենք հաղթելու ենք մեր թշնամիներին։ Մեզ համար պարտությունը պարտություն է, հաղթանակը՝ հաղթանակ։ Այս բառերն այլ մեկնաբանություն չունեն։

Խաղաղությունը տարբեր ճանապարհներ ունի՝ մուրացող և հաղթանակող։ Խաչի խորհուրդը մուրացող խաղաղության մասին չէ։

Հիսուս չմուրաց իրեն չսպանել, այլ ասաց – «Հայր, հեռացրու այս բաժակն ինձնից, բայց թող իմ կամքը չլինի, այլ Քո կամքը։ Ես ուզում եմ Քեզ չամաչեցնել և գնում եմ այս խաչի ճանապարհով, որի վերջնակերտը հարության հաղթանակն է»։

Մենք ուզում ենք խաչի ճանապարհով գնալ, բայց թեթև, առանց մեխերի խաչի, առանց արյունի խաչի, առանց սիրո տառապանքի խաչի, առանց զոհաբերության խաչի, առանց շալակվող խաչի։

Ամբողջական տեքստ