Այսօր Գյումրու համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստն էր, որի ընթացքում քաղաքապետ ընտրվեց «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանը։ 33 ավագանու անդամներից նրա օգտին կողմ քվեարկեցին 24-ը, դեմ՝ 8-ը ։Լրագրողների հետ կարճ զրույցից հետո Վարդգես Սամսոնյանը հայտարարեց, թե պատրաստվում է եկեղեցի գնալ, մոմ վառել եւ եթե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանն այնտեղ լինի, օրհնություն կխնդրի։
Մենք շտապեցինք զրուցել Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ։
-Սրբազան, պատրա՞ստ եք օրհնություն տալու նորընտիր քաղաքապետին, ասաց՝ եկեղեցի է գալու՝ օրհնություն ստանալու։
-Ես 24 ժամ եկեղեցում չեմ լինում, լինում են նաև առաջնորդարանում, ինձ իր այցի մասին տեղյակ չի պահվել, եթե այնտեղ լինեմ, տեսնեմ․․․