Պատրիարք Կիրիլը կոչ է արել չանտեսել կրոնական առաջնորդների դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում

  • 07/01/2021

news.am

Դուրս բերելով կրոնական գործոնը ղարաբաղյան հակամարտությունից` մենք, իհարկե, էապես իջեցրեցինք այս հակամարտության հնարավոր աստիճանը` դրանից բխող հետեւանքներով: Այս մասին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

«Ես հույս ունեմ, որ խաղաղություն կլինի, եւ ես հիմնվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի եւ Ադրբեջանի եկեղեցական եւ կրոնական իշխանությունների դիրքորոշումների վրա: Դուք գիտեք, որ Ռուսաստանի եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը` Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Գերագույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլման առաջնորդ փաշա-զադեի մասնակցությամբ: Մենք նման բանակցությունների մի քանի փուլ ենք անցկացրել եւ պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ:

Ամբողջական տեքստ