Պատրիարք Կիրիլը մտահոգ է ՌԴ միգրանտների հոսքից․ հայերը խորհելու բա՞ն ունեն

  • 25/10/2023

hraparak.am

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ասել է, որ անհանգստացած է արտերկրից Ռուսաստանի Դաշնություն աշխատուժ ներգրավելու երկարաժամկետ հետևանքներով։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Այսպիսի մարդիկ մեզ ոչ հավատով, ոչ մշակույթով չեն մտերմանում, նրանք ունեն իրենց հավատքն ու մշակույթը»,- ասել է Ռուս ուղափառ եկեղեցու առաջնորդը։
Նրա խոսքով՝ ռուս մարդը պետք է հարգի իր համար օտար մշակույթը, բայց եթե ինչ-որ պահի այն սկսի գերիշխել, Ռուսաստանը կարող է կորցնել իր անհատականությունը։ Այս առնչությամբ պատրիարք Կիրիլն ասել է, որ էժան աշխատուժ ձեռք բերելու ցանկությունը չպետք է ազդի երկրի վրա՝ ի դեմս նրա սովորույթներն ու լեզուն չիմացող հսկայական թվով մարդկանց։
Միաժամանակ, հոգեւորականը բացառել է մահմեդականների նկատմամբ թշնամանքի առկայությունը՝ նշելով, որ իր խոսքն այդ մասին չէ։ Նա պարզաբանել է, որ այս թեման արծարծելով նկատի ուներ Ռուսաստանում ժողովրդագրական գործընթացների հնարավոր արմատական ​​փոփոխությունը։

Ամբողջական տեքստ